Վերակառուցման և զարգացման եվրոպական (ՎԶԵԲ) բանկը հայտարարել է, որ Nabucco West նախագծի գնահատումը կավարտի և վարկավորման մասին համապատասխան որոշում կընդունի միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործամն կոնսորցիումը որպես երթուղի ընտրի «Հարավային գազային միջանցքը»: Ներկայում ՎԶԵԲ-ը դիտարկում է նախգծի ֆինանսավորման և առևտրային բանկերին լրացուցիչ վարկերի հատկացման հնարավորությունն ու դրանց պայմանները:
«Հետագա քայլերը ավարտին կհասցվեն միայն այն բանից հետո, եթե Nabucco West-ը «Շահ Դենիզ»-ի շահագործման կոնսորցիումի կողմից ընտրվի գազի արտահանման նախընտրելի երթուղի»,- նշել են բանկում:
Nabucco West-ի ֆինանսավորման սխեմայի համաձայն՝ նախագծի բաժնետերերը ներդնելու են նախագծի արժեքի 30%-ը, մնացած 70%-ը: ՎԶԵԲ-ի տվյալների համաձայն՝ Nabucco West-ի ընթացիկ արժեքը կազմում է շուրջ €4,3 մլրդ, որից մինչև €1 մլրդ-ի ֆինանսավորումը բաժին է ընկնում ՎԶԵԲ-ին և Միջազգային կորպորացիային:
Nabucco West-ով նախատեսվում է 1300 կմ-անոց գազմուղի կառուցում սկսած թուրք-բուլղարական սահմանից մինչև Ավստրիայի Բաումգարտեն քաղաք: Նախագծի համար գազի հիմնական աղբյուր է լինելու Շահ Դենիզ»-ը: Ներկայում նախագծի բաժնետերեր են ավստրիական, հունգարական, բուլղարական, ռումինական, թուրքական և գերմանական ընկերություններ: Նախագծի գազմուղային երթուղու ընտրության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի 2013թ. հունիսին:
Civilnet











