Գլխավոր Լրահոս

Նոր միջուկային ռեակտոր կառուցելու հարցում Հայաստանը հինգ երկրի հետ է երկխոսում․ վարչապետ

Նոր միջուկային ռեակտոր կառուցելու հարցում Հայաստանը հինգ երկրի հետ է երկխոսում․ վարչապետ

Նոր միջուկային ռեակտոր կառուցելու հարցում Հայաստանը հինգ երկրի հետ է երկխոսում։ Այս մասին այսօր ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ խոսակցությունը գործնական է։

«‎Մյուս միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Մենք այս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ։ Եվ միջուկային ռեակտորի կառուցման հարցում երկխոսում ենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը խնդրեց աշխարհաքաղաքականություն չփնտրել այս հարցում։ 

«‎Մենք քաղաքական կոմպոնենտ չենք դնում։ Տնտեսական շահավետության առումով մենք պետք է տեսնենք որ առաջարկն է մեզ համար ձեռնտու, և ընտրություն կատարենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն այս հարցը պարզաբանեց, որովհետև, ըստ նրա հանրության շրջանում թյուրըմբռնում կա։ 

«Երբ ես գնում եմ Մոսկվա, ասում են՝ վերջ՝ Ռուսաստանի հետ է կառուցելու, ԱՄՆ-ի հետ հուշագիր ենք ստորագրում, ասում են՝ ԱՄՆ-ի հետ է կառուցելու, գնում եմ Չինաստան՝ ասում են Չինաստանի հետ է կառուցելու»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում պետք է որոշում կայացվի և պայմանագիր կնքվի։«Եվ դա չի ունենալու աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Որովհետև մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր, և ուզում ենք դա առավել լավ գնով , առավել անվտանգ տեխնոլոգիայով, խնդրում եմ ոչ ոք սրա տակ աշխարհաքաղաքականություն չփնտրի»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում