Կոպենհագենում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- սոցիալական էջերում գրել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն։
Հոկտեմբերի 2-ին՝ Կոպենհագենում, վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։
Civilnet











