Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 12,5 մլրդ դրամ կհատկացնի հիպոթեքի տոկոսների վերադարձի համար. պատճառը շահառուների կտրուկ աճն է

Կառավարությունը 12,5 մլրդ դրամ կհատկացնի հիպոթեքի տոկոսների վերադարձի համար. պատճառը շահառուների կտրուկ աճն է

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ին որոշեց 2025-ի պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ լրացուցիչ  12,5 մլրդ դրամ ուղղելով «Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրին։ Այն կհատկացվի կառավարության խնայողություններից։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց, որ այս քայլը պայմանավորված է ծրագրի շահառուների թվի աննախադեպ աճով, որի հետևանքով նախատեսված միջոցներն անբավարար են դարձել։ Գործադիրում նաև արձանագրին, որ թեև ակնկալվում էր, որ կառուցապատման ոլորտը անկում կունենա, հակառակ վիճակն է ներկայում։ ՊԵԿ նախագահը կարծիք հայտնեց, որ առաջիկա երկու տարում տեմպերը աճելու են, ընդ որում՝ Երևանից դուրս։

«Ի սկզբանե, նախատեսված է եղել 84 մլրդ, և այդ գումարից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 մլրդ ծախսել ենք։ Որպեսզի թվի կարգը պարզ լինի, նշեմ, որ 70 մլրդ ավելի մեծ է, քան անցած ամբողջ տարվա ցուցանիշը. անցած տարի մենք ունեցել ենք 69 մլրդ։ Հիմա, այս միտումները հաշվի առնելով, պատշաճ միջոցներ ունենալու և մեր քաղաքացիներին պատշաճ աջակցելու համար անհրաժեշտություն կա մեր տարեկան ծրագիրը ևս 12,5 մլրդ դրամով ավելացնել, որն առաջարկում ենք կատարել պետական բյուջեի առանձին ծրագրերի խնայողությունների հաշվին»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ եթե 2024-ի ընթացքում ծրագրից օգտվել է 49,973 քաղաքացի, 2025-ի հունվար-օգոստոս ամիսներին նրանց թիվն արդեն հասել է 61,954-ի։

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց քայլեր ձեռնարկել, որ կառուցապատումը ոչ թե Երևանի մոտակայքում լինի, այլ գնա մարզեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում