Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը

ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին ընդունեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։ Փաստաթուղթն ընդունվեց 64 կողմ ձայնով։

Քննարկումը և ընդդիմության բոյկոտը

Քննարկումը տեղի ունեցավ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցությամբ, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բոյկոտեցին նիստը՝ չմասնակցելով ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը։ Ընդդիմադիրները լքեցին դահլիճը՝ հայտարարության նախագիծը որակելով որպես «նվաստացուցիչ» և «վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ»։

«Հայաստան» խմբակցությունը նշել էր, որ նախագիծը «նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար»», իսկ «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ խիստ մտահոգված են «Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով»՝ այն դիտարկելով որպես «ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո» ստորագրված փաստաթուղթ:

Հայտարարության բովանդակությունը

Ընդունված հայտարարությամբ Ազգային ժողովը պաշտոնապես աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված Համատեղ Հռչակագրին։

Հայտարարության մեջ կարևորվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը, որը պետք է տեղի ունենա պետությունների «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա»։ Այս գործընթացը ներառում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի համար փոխադարձ առավելություններով միջազգային ու ներպետական հաղորդակցության ապահովման պայմանով:

Փաստաթղթով նաև առանցքային է համարվում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity (TRIPP)) ծրագրի իրականացման շրջանակը ԱՄՆ-ի և այլ կողմերի հետ համաձայնեցնելու ուղղությամբ աշխատանքը։ ԱԺ-ն շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կոչ անում երկու հանրապետությունների հանրությանը նպաստել խաղաղության հաստատմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում