Գլխավոր Լրահոս

Սոցփաթեթից կօգտվի 150 հազար քաղաքացի

Սոցփաթեթից կօգտվի 150 հազար քաղաքացի

Վաչե Գաբրիելյանը 2012թ. փետրվարին ներկայացնում է սոցփաթեթի ծրագիրը, Ֆոտոլուր

Այս տարի սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուների թիվը կավելանա շուրջ 30 հազ-ով, 2012թ. 120 հազ-ից հասնելով 150 հազ-ի, այսօր հրավիրած ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով՝ եթե 2012թ. հունվարից ներդրված ծրագիրը մինչ այս տարածվում էր միայն քաղաքացիական և պետական ծառայողների, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների աշխատակիցների վրա, ապա այս տարի շահառուների շրջանակն ընդլայնվել է, ընդգրկվել են նաև տեխնիկական աշխատակիցները, ինչպես նաև ԽՍՀՄ և ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչմանն արժանացած անձիք, Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները (բացառությամբ ղեկավար կազմի)։

Ըստ նախարարի՝ 2012թ. սոցփաթեթի համար պետբյուջեից հատկացվել է Դ18 մլրդ, այս տարի նախատեսվում է Դ21,5 մլրդ։ Միջոցները հնարավոր է ծախսել առողջության պարտադիր ապահովագրության, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճարման, և Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղի տարածքներում հանգստի կազմակերպման նպատակներով։

Նախարարը նշեց, որ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել նաև սոցփաթեթի պայմաններում։ Եթե անցած տարի փաթեթում ընդգրկված շահառուների միջոցները փոխանցվում էին կազմակերպությունների հաշվեհամարներին, ապա այս տարվանից այդ գումարները կրելու են կուտակային բնույթ: Յուրաքանչյուր աշխատակցի սոցիալական փաթեթով նախատեսված գումարը, որը կազմում է ամսական Դ11 հազ. (տարեկան Դ132 հազ.), փոխանցվելու է նրա բանկային հաշվեհամարին։ Ընդ որում, միջոցների վրա հաշվարկվելու են տոկոսավճարներ: «Քաղաքացին ինքը կարող է որոշել, երբ տնօրինել միջոցները։ Բանկերի հետ պայմանավորվածություն կա, որ միջոցները կփոխանցվեն միայն նախատեսված չորս ուղղությունների դիմաց և քաղաքացին չի կարողանա դրանք օգտագործվել այլ նպատակներով»,- ասաց նախարարը։

Ինչպես 2012-ին, այս տարի նույնպես, առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված բազային ծածկույթը Դ52 հազ. է։ Սակայն ընդլայնվել է բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը, այդ թվում՝ սրտի հետ կապված առավել ծավալուն դեպքերի փոխհատուցումը (դեղապատ ստենտի, սրտի ռիթմը կարգավորող սարքերի, փականների պրոթեզների փոխհատուցում), ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը, սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժումը և այլն։

Գաբրիելյանը նշեց, որ սոցփաթեթով առողջության պարտադիր ապահովագրության անցած տարվա տվյալների համապարփակ վերլուծություն դեռևս չկա, քանի որ պայմանագրերը կնքվել են հիմնականում ապրիլ-մայիսին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում