Ռոբերտ Սիմոնյանը դարձել է Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
«Ինդոնեզիայում անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային»,- ասված է հաղորդագրության մեջ։
Civilnet











