Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն վճռական է՝ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն վճռական է՝ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն վճռական է տրամադրված խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Հայաստանը ԵՄ-ի հիմնական գործընկերն է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը բովանդակալից է եղել։ 

«Մենք շնորհավորեցինք Հայաստանին՝ Վաշինգտոնում Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պատմական առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մեր «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով մենք կխթանենք տարածաշրջանային կապը՝ ընդգրկելով առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային ոլորտները։ Անհամբեր սպասում ենք 2026-ի առաջին կեսին Երևանում կայանալիք ԵՀԽ հաջորդ գագաթնաժողովին»‎,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

***

Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում