Նշանակումից մեկ ամիս անց Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հրաժարական է տվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, կառավարության նորանշանակկազմը ներկայացնելուց՝ ժամեր անց։ Երկրում քաղաքական ճշնաժամ է առաջացել, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Կառավարությունը պետք է իր առաջին նիստն անցկացներ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սակայն դրա կազմը զայրացրել էր թե՛ ընդդիմությանը, թե՛ դաշնակիցներին։
Նախագահ Էմանուել Մակրոնի մտերիմ դաշնակից Լեկորնուն Ֆրանսիայի հինգերորդ վարչապետն էր երկու տարվա ընթացքում։
Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն արձագանքելով վարչապետի հրաժարականին՝ ասել է, որ նոր խորհրդարանական ընտրությունները ներկայիս քաղաքական իրավիճակի միակ հնարավոր լուծումն են։
«Ես պահանջում եմ Ազգային ժողովի լուծարում», - գրել է Լը Պենը իր X էջում։
Civilnet










