Վարչապետի որոշմամբ՝ Արտաքին գործերի նախարարության կառուցվածքում փոփոխություններ են կատարվել և ստեղծվելու է եվրոպական ինտեգրման նոր վարչություն։
Որոշումը գործադիրի ղեկավարը կայացրել է հոկտեմբերի 4-ին։ Ըստ իրավական ակտի՝ Եվրոպայի վարչությունից առանձնացվելու է և ստեղծվելու է եվրոպական ինտեգրման նոր վարչություն։ Մեկ այլ փոփոխությամբ՝ քաղաքական ծրագրավորման վարչությունը կմիացվի դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը։
Civilnet











