Գլխավոր Լրահոս

Հայաստանը դեռ չի ստացել ԱՄՆ-ի խոստացած 145 մլն դոլարը «Թրամփի ուղու» կառուցման համար

Հայաստանը դեռ չի ստացել ԱՄՆ-ի խոստացած 145 մլն դոլարը «Թրամփի ուղու» կառուցման համար

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ տեղյակ չէ «Թրամփի ուղի» (TRIPP) տրանսպորտային նախագծի համար ԱՄՆ-ի կողմից խոստացված 145 մլն դոլարի առաջին տրանշի հատկացման կոնկրետ ժամկետներից և պայմաններից՝ նշելով, որ գումարը դեռ չի փոխանցվել։

«ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում նա նշել է, որ անձամբ ներգրավված չէ բանակցային գործընթացում, սակայն հաստատել է, որ նշված գումարը նախատեսված է ենթակառուցվածքների և անցման կետերի կառուցման համար։ «Ես տեղյակ եմ, որ այդ գումարը, որի մասին խոսվում է, առաջին փուլի գումարն է։ Այդ գումարը դեռ չի տրամադրվել», - ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մնացած բոլոր մանրամասները դեռ քննարկման փուլում են։

Հարցին, թե որքան կկազմի նախագծում Հայաստանի ներդրումը, ֆինանսների նախարարը պատասխանել է. «Ես նման տեղեկություն չունեմ»։

ԱՄՆ-ի կողմից $145 մլն դոլարի առաջին փուլի ֆինանսավորման մասին հայտարարվել էր ավելի վաղ՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի հանդիպմանը։ Այն ներկայացվել էր որպես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված աջակցություն։

Նախագիծը բխում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած հռչակագրից, որի առանցքային կետերից է Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային ուղու ստեղծումը՝ Ադրբեջանի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև «անխոչընդոտ հաղորդակցություն» ապահովելու նպատակով և «Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»:

Հայաստանում ընդդիմադիր շրջանակները քննադատում են «անխոչընդոտ հաղորդակցություն» ձևակերպումը՝ այն մեկնաբանելով որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող «արտատարածքային միջանցքի» տրամադրում:ա ս ձևակերպման հետ համաձայն չէ իշխանությունը` մատնանշելով հաղորդուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»: 

Չնայած ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկինում արած հայտարարությանը, թեՀայաստանը 99 տարով բացառիկ իրավունքներ է տրամադրելու Միացյալ Նահանգներին՝«Թրամփի ուղու» զարգացման և կառավարման համար, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանըհերքել է այդ տեղեկությունը։ Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ընախատեսում են հիմնել կոնսորցիում, որը հանդես կգա որպես երկաթուղայինենթակառուցվածքի կառուցապատող և գլխավոր օպերատոր։

Ներկայումս հայտնի չէ, թե որքան կկազմի նախագծի ընդհանուր արժեքը, և թե ԱՄՆ-ի կողմից հատկացվող աջակցությունը դրամաշնո՞րհ է, թե՞ ներդրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում