Գլխավոր Լրահոս

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները շարունակում են մնալ լուրջ խնդիր․ ՄԻՊ

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները շարունակում են մնալ լուրջ խնդիր․ ՄԻՊ

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառման ժամանակ։

«Այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում և միջավայրում առկա ճնշումներ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին, և որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր և ցավալի ազդեցություն։ Ցավոք, մենք հաճախ չենք նկատում այդ մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները։ Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստենք հանրային իրազեկության բարձրացմանը՝ ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Այս համատեքստում նման նախաձեռնությունները բացառիկ կարևորություն ունեն՝ խթանելով հանրային մտածողության փոփոխությունն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդումը», - ասել է Պաշտպանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում