Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 13,000 ֆրանկի ($ 16,250) տուգանք է սահմանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նկատմամբ։ Պատճառը սեպտեմբերի 6-ին Երևանում անցկացված Հայաստան-Պորտուգալիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ընթացքում արձանագրված մի շարք խախտումներն են։
ՖԻՖԱ-ի կարգապահական որոշման մեջ նշվում է, որ խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, անվտանգության կանոնների խախտում, խաղադաշտ ներխուժման կամ դրա փորձ, ինչպես նաև՝ ճայթուկների և այլ հրավառության միջոցների օգտագործում։
Civilnet











