Գլխավոր Լրահոս

ԲԿ-ի բաժանմունքի վարիչը հղիության արհեստական ընդհատման համար 300,000 դրամ կաշառք է վերցրել

ԲԿ-ի բաժանմունքի վարիչը հղիության արհեստական ընդհատման համար 300,000 դրամ կաշառք է վերցրել

Մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչը 300,000 դրամ կաշառք է վերցրել իրեն դիմած կնոջ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար։ Այնուհետև իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ է մուտքագրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով ընդհատել հղիությունը, դիմել է մարզային բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին, ով, հղիությունն արհեստական ընդհատելու համար 2025-ի հունվարի 8-ին հիշյալ կնոջից պահանջել և ստացել է 300,000 դրամ կաշառք:

Առձեռն ստանալով կաշառքը՝ նույն օրը բժշկուհին կատարել է հղիության արհեստական ընդհատում, որից հետո՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված իրավական հիմքի բացակայության պայմաններում կատարած արարքին օրինական տեսք տալու նպատակով, վերը նշված կնոջ բժշկական քարտում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ նրա հղիությունը եղել է 17-18 շաբաթական:

Հղիության ապօրինի արհեստական ընդհատման (աբորտ կատարելու), մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և փաստաթղթի կեղծիք կատարելու համար բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով,  272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում