ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում 10 մլն դրամի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար:
Մեկ այլ որոշմամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում 2025-ի ապրիլի 9-ին կատարված փոփոխություններով պայմանավորված վերանայվել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի համար սահմանված կարգավորվող ուղիղ պայմանագրերի շուկայի՝ 2025-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների չափաքանակները՝ դրանք զրոյացնելով, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս տվյալ ամիսներին առաքված ամբողջ էլեկտրական էներգիան վաճառել օր առաջ շուկայում՝ մրցակցային գներով։
Որոշման մանրամասները հղմամբ՝ https://is.gd/PVXy41
Civilnet









