Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի վարչապետ  Ալի Ասադովը հոկտեմբերի 22-23-ը կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

«Սա թվով հինգերորդ համաժողովն է, և դրան կմասնակցի մինչև 2000 պատվիրակ։ Նշված համաժողովը տարածաշրջանային և գլոբալ կապի հարցերի շուրջ երկխոսության և համագործակցության ամրապնդման կարևորագույն հարթակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետներ, ինչպես նաև ոլորտային նախարարներ, առաջատար համաշխարհային ընկերությունների և միջազգային ինստիտուտների ղեկավարներ և միջազգային փորձագետներ։

Հոկտեմբերի 23-ին համաժողովի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովը, որն իր մասշտաբով կլինի աննախադեպ։ Գագաթնաժողովը կանցկացվի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Վրաստանի Ազգային բանկի կողմից՝ Սինգապուրում հիմնադրված «Գլոբալ ֆինանսների և տեխնոլոգիաների ցանց» (GFTN) կազմակերպության հետ համատեղ։

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին մասնակցել է նաև 2023-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում