Գլխավոր Լրահոս

Իսրայելը և «Համաս»-ը համաձայնության են հասել․ հրադադար կհաստատվի

Իսրայելը և «Համաս»-ը համաձայնության են հասել․ հրադադար կհաստատվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելը և «Համաս»-ը համաձայնության են հասել իր՝ Գազայի խաղաղության նախաձեռնության առաջին փուլի շուրջ։

Ըստ պայմանավորվածության՝ նախատեսվում է իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից և մարդասիրական օգնության մուտք Գազա։

Եթե այսօր Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հավանություն տա գործարքին, ապա հրադադար կհաստատվի։

«Համաս»-ը հաստատել է համաձայնությունը, սակայն պաղեստինյան աղբյուրը BBC-ին հայտնել է, որ շարժումն առայժմ չի ստացել Իսրայելի՝ պատանդների վերջնական ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն։

Թեև սա կարեւոր փուլ է, խաղաղության ամբողջական հաստատումը Գազայում դեռ երաշխավորված չէ․ կան մի շարք առանցքային մանրամասներ, որոնք դեռ պետք է հստակեցվեն, գրում է BBC-ն։

Այս համաձայնությունը կայացվել է Եգիպտոսում տևական և ինտենսիվ բանակցություններից հետո։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գործարքը կոչել է «հրաշալի օր» իր երկրի համար։

Սեպտեմբերի 30-ին Սպիտակ Տունը հրապարակել էր Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում