Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու պետքարտուղարի տեղակալը քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու պետքարտուղարի տեղակալը քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։

Քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։

Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին։

***

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահներ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի ստորագրած հռչակագրի կարևորագույն բաղադրիչներից է Սյունիքի մարզով տրանսպորտային ուղու ստեղծումը` «Թրամփի ուղի»-ն։ Այն նպատակ ունի ապահովելու «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար ստեղծելով «միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում