Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 9-ին մինչև +34,5 ջերմաստիճան ռեկորդներ են գրանցվել Հայաստանում

Հոկտեմբերի 9-ին մինչև +34,5 ջերմաստիճան ռեկորդներ են գրանցվել Հայաստանում

 Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի  8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվեց անոմալ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը  հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։

Հոկտեմբերի 9-ին ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել հետևյալ օդերևութաբանական կայաններում․

Վանաձոր  - 27.6°C (27.2°C՝ 2003թ.)

Ստեփանավան - 27.0°C (26.8°C՝ 2016թ.)

Տաշիր -  24.8°C (24.6°C՝ 2003թ.)

Արթիկ -  23.5°C (23.0°C՝ 2016թ.)

Ամասիա -  21.7°C (21.3°C՝ 2003թ.)

Ճամբարակ - 23.8°C (23.0°C՝ 2016թ.)

Սևան ՀՕԴ - 22.6°C (21.7°C՝ 2003թ.)

Մասրիկ - 22.9°C (22.5°C՝ 2004թ.)

Մարտունի - 24.1°C (23.0°C՝ 2003թ.)

Շորժա -  24.0°C (21.0°C՝ 2016թ.)

Գավառ - 23.5°C (23.2°C՝ 2003թ.)

Սեմյոնովկա -  20.8°C (19.3°C՝ 2016թ.)

Հրազդան - 23.9°C (23.5°C՝ 2016թ.)

Ֆանտան - 23.2°C (22.8°C՝ 1943թ.)

Ապարան - 22.0°C (21.8°C՝ 2003թ.)

Ուրցաձոր - 31.8°C (30.0°C՝ 2003թ.)

Աշտարակ - 30.0°C (28.0°C՝ 2016թ.)

Եղվարդ - 27.3°C (25.3°C՝ 2016թ.)

Արմավիր - 30.5°C (28.5°C՝ 2024թ.)

Արարատ - 31.3°C (30.6°C՝ 2003թ.)

Արտաշատ -  31.0°C (29.0°C՝ 2016թ.)

Աէրոլոգիական - 30.0°C (29.0°C՝ 2016թ.)

Անանաուն լ/ք - 23.0°C (21.6°C՝ 2003թ.)

Արենի - 32.0°C (31.0°C՝ 2003թ.)

Ջերմուկ - 23.2°C (22.1°C՝ 2003թ.)

Մեղրի - 34.5°C (32.5°C՝ 2019թ.)

Սիսիան - 26.2°C (24.8°C՝ 2003թ.)

Պուշկինի լ/ք - 19.6°C (19.1°C՝ 2003թ.)

Ամբերդ - 20.1°C (19.6°C՝ 1945թ.)

Որոտան - 19.7°C (17.8°C՝ 2001թ.)

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում