Նուբարաշենի հրդեհը դիտավորություն էր. Ավինյան

«Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետ կապված իր ուղերձում։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացվել ՆԳՆ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 6 մարտական հաշվարկ: Ավինյանի խոսքով՝ հրդեհն արդեն մարվել է։
Նա ասաց, որ արդեն խոսել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ, որպեսզի հրդեհի հետ կապ ունեցած անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։
«Միաժամանակ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները։ Մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Քաղաքի համար սա և բնապահպանական, և անվտանգային հարց է, մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը»,- ասաց Ավինյանը։
Civilnet










