Salesforce-ը գալիս է Հայաստան՝ Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ

Հրապարակվում է որպես գովազդ
Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բանկերից Ինեկոբանկը և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce-ը պաշտոնապես հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։
Համագործակցությունն ամրագրվեց հուշագրի ստորագրմամբ, որը նպատակ ունի նոր թափ հաղորդել տեխնոլոգիական փոխակերպման գործընթացներին և խորացնելու հաճախորդակենտրոն, անհատականացված լուծումների ներդրումը ֆինթեք ոլորտում։ Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Digitec 2025 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում։

Ինեկոբանկի հետ համագործակցության շնորհիվ միջազգային այնպիսի խոշոր խաղացողի մուտքը Հայաստան, ինչպիսին Salesforce-ն է, էապես կնպաստի նաև մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում և կստեղծի նոր հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ օգտվելու համաշխարհային փորձից ու նորարարություններից։
Գործընկերության շրջանակում նախատեսվում է մեկտեղել Ինեկոբանկի բազմամյա փորձը և Salesforce-ի նորագույն տեխնոլոգիական լուծումները՝ բարձրացնելու հաճախորդների սպասարկման որակը, տվյալների վերլուծության արդյունավետությունը, բիզնես գործընթացների ավտոմատացման ծավալները և շատ ավելին։
«Ոլորտի համաշխարհային առաջատար Salesforce-ի հետ այս գործընկերությունը ևս մեկ կարևոր քայլ է մեր տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում։ Այն միտված է Հայաստանում հաճախորդների հետ հարաբերություններում նոր չափանիշներ սահմանելուն և միջազգային լավագույն փորձը տեղայնացնելուն։ Սա նաև Ինեկոբանկի հանձնառությունն է կառուցել ֆինանսական միջավայր, որտեղ տեխնոլոգիաները ծառայում են մարդկանց և բիզնեսների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ հաջողության բանալին ոչ միայն նորարարական գործիքներն են, այլև դրանց ներդրման ճիշտ մշակույթը՝ հիմնված վստահության, պատասխանատվության և հաճախորդակենտրոն մտածողության վրա», - նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։
«Ինեկոբանկի հետ մեր համագործակցությունը կարևոր քայլ է ֆինանսական ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը խթանելու ուղղությամբ։
Ինեկոբանկի նորարարական մտածողությունն ու տեխնոլոգիական ներուժը ամուր հիմք են ձևավորում հուսալի գործընկերության համար և հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կիրառել Salesforce-ի լավագույն միջազգային փորձը։ Մենք միասին կարող ենք ձևավորել իրական փոփոխություններ՝ տեխնոլոգիաների միջոցով և շարունակական կատարելագործմանն ուղղված մեր ընդհանուր հանձնառությամբ», -ասում է Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը։
Ինեկոբանկի հետ համագործակցության առթիվ Salesforce-ի պատվիրակության այցի ընթացքում անցկացվեցին բարձրաստիճան հանդիպումներ՝ ՀՀ Կենտրոնական բանկի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և առաջատար ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու թվային փոխակերպման և նորարարությունների զարգացման հեռանկարները Հայաստանում։

Digitec Expo-ի շրջանակում անցկացվող Digiconf 2025-ի ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը հանդես եկան համատեղ քննարկմամբ (Fireside Chat), ներկայացնելով իրենց մոտեցումները հաճախորդակենտրոն տեխնոլոգիական լուծումների, տվյալների ավտոմատացման, վստահության և համապատասխանության արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան նորարարությունների ազդեցությանը Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում։
Digiconf-ի ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան նաև Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Արսեն Բաբայանը և Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն Սուրեն Փախչանյանը՝ կիսվելով թվայնացման, ֆինանսների ու տեխնոլոգիաների շուրջ իրենց մասնագիտական ելույթներով և բանկային ոլորտի զարգացման նոր միտումներով։
Որպես Digitec-ի մշտական գործընկեր՝ Ինեկոբանկը նաև տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառման էքսպոյի մի մասն է․ այցելուները երեք օրերի ընթացքում հնարավորություն ունեն ծանոթանալու բանկի նորարարական պրոդուկտներին և լուծումներին, ինչպես նաև օգտվելու հաճելի անակնկալներից։
Digitec էքսպոյի օրերին իրականացվում է նաև DZEN աուդիովիզուալ փառատոնը, որի գլխավոր հովանավորը Ինեկոբանկն է։ Այցելուներին երեք օր անդադար սպասվում է երաժշտություն ու ցուցահանդեսներ տարբեր վայրերում՝ հարյուրից ավելի արտիստների մասնակցությամբ, ամբողջովին անվճար։
Ինեկոբանկի մասին
Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։
Իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում:
Salesforce-ի մասին
Salesforce-ը հանդիսանում է համաշխարհային առաջատարներից մեկը (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2025 թ․ սեպտեմբերի դրությամբ կազմում է մոտ 231,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նրան դասում է աշխարհի 61-րդ ամենամեծ ընկերությունների շարքը (CompaniesMarketCap)։ Salesforce-ը նաև 8-րդ ամենամեծ ծրագրային ապահովում իրականացնող (software) ընկերությունն է աշխարհում շուկայական կապիտալիզացիայի չափով, իսկ PwC-ի Global Top 100 վարկանիշում ընդգրկված է որպես 41-րդ ամենաարժեքավոր ընկերությունը ՏՏ ոլորտում։
Civilnet










