Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են կլոր սեղանի շուրջ՝ Եգիպտոսում։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլում տարածված լուսանկարներից ու տեսանյութերից: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցին է միացել նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:
Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել այս տարվա օգոստոսին:
Փաշինյանն ու Ալիևը Եգիպտոս են մեկնել՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխ քաղաքում անցկացվող Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին:
Սա երկու երկրների ղեկավարների այս տարվա 6-րդ հանդիպումն է:
Փաշինյանն ու Ալիևն այս տարի մայիսին հանդիպել էին Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6‑րդ գագաթնաժողովի շրջանակում, հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում, օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, սեպտեմբերի 1-ին՝ Չինաստանում, հոկտեմբերի 2-ին՝ Դանիայում:
Civilnet











