Գլխավոր Լրահոս

Թրամփի համոզմամբ՝ Էրդողանը կարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Թրամփի համոզմամբ՝ Էրդողանը կարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել լուծել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շարմ էլ Շեյխից Վաշինգտոն վերադարձող ինքնաթիռում: Այս մասին հայտնում է Dawn News-ը:

«Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող խոսել Ուկրաինայի մասին։ Բայց նրան հարգում է [Ռուսաստանի նախագահ] Պուտինը, և նա իմ ընկերն է», - ընդգծել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էրդողանը կարող է օգնել լուծել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

ԱՄՆ նախագահը հաստատել է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու ծրագրերը։

Հոկտեմբերի 13-ին Bloomberg-ը հայտնել է, որ Զելենսկին մտադիր է հանդիպել Թրամփի հետ հոկտեմբերի 17-ին՝ քննարկելու Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումները և մի շարք այլ թեմաներ։

***

Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի և ԱՄՆ ղեկավարների համանախագահությամբ Շարմ էլ Շեյխում Խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը: Գագաթնաժողովին մասնակցում էր 27 երկրի առաջնորդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում