Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը որոշել են «Հյուսիս-Հարավ»-ի զարգացման ծրագիր մշակել

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը որոշել են «Հյուսիս-Հարավ»-ի զարգացման ծրագիր մշակել

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը որոշել են ստեղծել աշխատանքային խումբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար: Այս մասին ասված է Բաքվում անցկացված տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:

«Շեշտադրվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով երթևեկության ծավալը մինչև 15 մլն տոննա հասցնելու և բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ նախատեսված միջոցառումները իրականացնելու համար երեք ամսվա ընթացքում գործողությունների ծրագիր մշակելու համար», - այս մասին ասված է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Օվերչուկի մամուլի ծառայության կողմից հրապարակված փաստաթղթում։

Ինտերֆաքսը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ ստեղծել ճանապարհային տրանսպորտի հարցերով հատուկ աշխատանքային խումբ, որը կազմված կլինի երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գործակալությունների ներկայացուցիչներից։

Կողմերը նաև համաձայնել են շարունակել տեխնիկական քննարկումները Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելու նախագծի շուրջ։

Ադրբեջանականան Haqqin.az-ն էլ գրում է, որ Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների և պետական ​​ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումն էական արդյունքներ չի տվել։ 

«Միջոցառումը նման էր հարևանների հանդիպման, որոնք հատկապես չեն սիրում շփվել, բայց ստիպված են պահպանել կապը աշխարհաքաղաքական և ենթակառուցվածքային փոխկախվածության պատճառով»,- գրում է պարբերականը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում