Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ: ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու, սատարելու խաղաղությանը, դիմակայությանը Հայաստանում և տարածաշրջանում, հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ և տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։ 

Վալտոնեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ն փակելու դիմումը:  Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ իր բոլոր ջանքերում:

***

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում։ 

ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում