Գլխավոր Լրահոս

Մենք չենք ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Միրզոյան

Մենք չենք ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ երրորդ կողմի  առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխել Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության, և կամ նոր Սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիքի հարցն է»,- ասել է նախարարը:

Միրզոյանի խոսքով` Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն այժմ Ադրբեջանի միակ նախապայմանն է, որը Հայաստանը չի ընդունում:

«Ադրբեջանը շարունակում է նախապայման դնել Սահմանադրության փոփոխության հարցը՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք այս նախապայմանը չենք ընդունում»,- ասաց Միրզոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում