ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է: Ադրբեջանի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ այցը հետաձգվել է նախագահ Իլհամ Ալիևի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու պատճառով:
Հաղորդվում է, որ կողմերը ներկայումս համաձայնեցնում են այցի նոր ամսաթիվը։
Վալտոնենի այցը Ադրբեջան նախատեսված էր հոկտեմբերի 13-15-ը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային այցի շրջանակում։
ԵԱՀԿ գործող նախագահը հոկտեմբերի 14-ին այցելել է Հայաստան, իսկ վաղը կմեկնի Վրաստան։
Civilnet











