Գլխավոր Լրահոս

Քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են 2026-ին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է շոշափելի աշխատանք՝ միջոցառման բովանդակային ու տեխնիկական նախապատրաստման ուղղությամբ՝ միտված հավակնոտ ու ներառական համաժողովի անցկացմանը:   

Արարատ Միրզոյանը և Աստրիդ Շումեյքերը մտքեր են փոխանակել համաժողովի հաջող անցկացմանը նպաստող և ընդհանուր առմամբ ՄԱԿ շրջանակներում փոխգործակցությունը խթանող գաղափարների շուրջ՝ ընդգծելով դրանց կյանքի կոչման հարցում ՀՀ և կոնվենցիայի քարտուղարության, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում