Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն ՀՀ քաղաքացի վարորդներին արտաքսում է․ նախարարը վստահեցնում է՝ զբաղվում են խնդրով

ՌԴ-ն ՀՀ քաղաքացի վարորդներին  արտաքսում է․ նախարարը վստահեցնում է՝ զբաղվում են խնդրով

Դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք ահազանգում են, որ ՌԴ-ն իրենցից շատերին արտաքսել է երկրից՝ տարբեր ժամկետներով։ Պատճառը Ռուսաստանի օրենսդրական նոր փոփոխություններն են, ըստ որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախորդ տարվա 180 օրվա փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել է՝ համաձայն այս փոփոխության, ինչը վերաբերվում է նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին։

Վարորդները պահանջում են, որ Կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա արգելքը հանելու համար:

«‎Օրը 10-15 վարորդի արտաքսում են Վերին Լարսից։ Երեկ երեկոյան քնած ժամանակ բեռնատարների դուռը ծեծել են՝ տարել, հինգ տարով մարդկանց արտաքսել են։ Արտաքսման հիմնավորման մեջ նշում են, որ 90 օրից ավելի են մնացել»,- ասում են ակցիա իրականացնող բեռնատարների վարորդները։

Վարորդները նշում են, որ յուրաքանչյուր բեռնափոխադրումը 20-25 օր է տևում։ Լարսի անցակետի փակվելու դեպքում օրերը երկարում են, իսկ վարորդների համար տարվա ընթացքում 90 օրը չի բավարարի 2-3-ից ավելի բեռնափոխադրում իրականացնել։

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա վարորդներին վստահեցրել է, որ ամենաբարձր մակարդակով ԵԱՏՄ-ում զբաղվում են խնդրով։ Նախարարը հույս է հայտնել, որ խնդիրը լուծվելու է։

«Հավաստիացնում եմ ձեզ, որ առանց այս ցույցի էլ, այս մի շաբաթ է զբաղվում ենք ու շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչև կարողանանք հասնենք այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծվի, որովհետև ես էլ եմ, ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավելի»,- ասել է նախարարը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում