Գլխավոր Լրահոս

«Զինապահ»-ի վճարների մի մասը կուղղվի առողջության պարտադիր ապահովագրությանը․ Փաշինյան

«Զինապահ»-ի վճարների մի մասը կուղղվի առողջության պարտադիր ապահովագրությանը․ Փաշինյան

Զինծառայողների ապահովության ազգային հիմնադրամին ուղղված քաղաքացիների վճարների մի մասը կուղղվի առողջության համընդհանուր ապահովագրությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ 

«Հաստատված խաղաղության արդյունքում մենք հնարավոր ենք համարել, որ Զինծառայողների ապահովության ազգային հիմնադրամի քաղաքացիների կատարող հիմնական պարտադիր վճարների մի մասը նվազեցնենք, և քաղաքացիների այն վճարը, որ հիմա նրանք վճարում են Զինծառայողների ապահովության հիմնադրամին, այդ գումարի մի մասը ուղղենք առողջապահական ապահովագրությանը»,- ասաց վարչապետը։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում կներդրվի 2026-ին։

Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը կներդրվի փուլերով։ Առաջին փուլում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաներն ու 65-ից բարձր տարիքի քաղաքացիները։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին չորս տարում հատկացրել է ավելի քան 105 մլրդ դրամ՝ զոհված, անհայտ կորած և ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Հիմնադրամը, որի միջոցները գոյանում են հարկատուների դրոշմանիշային վճարներից և սեփական ակտիվների կառավարումից, զինվորական ծառայության ընթացքում զոհված, անհայտ կորած և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության հիմնական երաշխավորն է։

Հիմնադրամի հավաքագրած միջոցների ընդհանուր ծավալը 2017-2025-ի ընթացքում հասել է 222,9 մլրդ դրամի: Միայն 2024-ի ընթացքում հավաքագրվել է 45,4 մլրդ դրամ:

***

«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել է 2017-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում