Գլխավոր Լրահոս

«Դա խցանում չէ, քաոս է»․ Փաշինյանը հանձնարարել է ճգնաժամային խումբ ստեղծել՝ երթևեկությունը կարգավորելու համար

«Դա խցանում չէ, քաոս է»․ Փաշինյանը հանձնարարել է ճգնաժամային խումբ ստեղծել՝ երթևեկությունը կարգավորելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել ճգնաժամային խումբ՝ մայրաքաղաքի երթևեկությունը կարգավորելու համար, որը նա որակել է որպես «սարսափելի քաոս»։ Երևանի ամենօրյա կաթվածահար փողոցները Փաշինյանը տեսել է երեկ՝ հոկտեմբերի 15-ին, աշխատանքայի օրվա ավարտին Կառավարության շենքից հեծանիվով Բաղրամյան 26 ուղևորվելիս։ 

Ճգնաժամային խմբում կներգրավվեն Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնք պետք է հրատապ լուծումներ գտնեն անկառավարելի դարձած իրավիճակի համար։

«Ես երեկ անձամբ ականատես եղա, թե 6:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ինչ է կատարվում։ Ես հեծանիվով այստեղից Բաղրամյան 26 հասնելու պրոբլեմ ունեի խցանման պատճառով», - ասել է Փաշինյանը՝ իրավիճակը բնորոշելով՝ «ճգնաժամ»։

Նրա խոսքով՝ Երևանում մեքենաների թիվն այնքան է ավելացել, որ փողոցները պարզապես չեն կարողանում տեղավորել դրանք, ինչի հետևանքով առաջացած իրավիճակը սովորական խցանում չէ, այլ լիակատար քաոս։

«Դա խցանում չի, դա քաոս է, չի հասկացվում՝ ինչ է կատարվում։ Ոնց որ մի սուբստանցիա լցնես փողոցները, այսինքն ոչ կարգ կա, ոչ շարք կա», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ ի տարբերություն այլ երկրների, որտեղ խցանումները դասավորված են, Երևանում անհնար է մեքենաների արանքով անցնել անգամ մոտոցիկլով կամ հեծանիվով։

Որպես այլընտրանքային լուծում՝ Փաշինյանը կրկին շեշտել է հեծանվային տրանսպորտի, մասնավորապես՝ էլեկտրական հեծանիվների կարևորությունը՝ մերժելով այն փաստարկը, թե Երևանի ռելիեֆը հարմար չէ դրա համար։ Նա ընդգծել է, որ խցանումներում ժամերով մնալը լուրջ բացասական ազդեցություն է թողնում մարդկանց նյարդային համակարգի վրա։

«Ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, որովհետև այդ խցանումները արդեն մարդու նյարդային վիճակի վրա ազդում են», - ասել է նա։

Վարչապետը նաև քննադատել է ուսանողների համար հեծանիվների ձեռքբերման ծրագրի անարդյունավետությունը՝ նշելով, որ այն տեսանելի արդյունք չի տվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում