Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղին» խթանելու համար․ ԵՄ դեսպան

ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղին» խթանելու համար․ ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար։ Այս մասին հայտնել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը Սյունիքում լրագրողների հետ զրույցում, գրում  է Արմենպրեսը։

Դեսպանը  նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում։

«Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում»,- ասել է Մարագոսը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ուղին քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավվել, երբ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն։

Նրա խոսքով, ԵՄ-ն ՀՀ համար վստահելի գործընկեր է. «Մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն։ Բայց կոռեկտության առումով ֆիքսվել է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում