Կոնսերվատորիայի այգին վերադարձվել է Երևանին․ Ավինյան

Բոլոր դատական ատյաններն անցնելով՝ Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Գործակարգավարական նիստին նա առաջարկեց նախ և առաջ սկսել մաքրման աշխատանքներից։
Երևանում վարձակալությամբ տրամադրված շուրջ 200 հողակտոր կա, գերակշիռ մասը՝ Կենտրոն վարչական շրջանում։
Երևանի այգիների վարձակալների կուտակած պարտքը մոտենում է 1 մլրդ դրամի։ Փորձագետները մատնանշում են կոռուպցիայի, մասնավորապես քայքայիչ կապիտալի և կառավարման բացթողումների հնարավոր հետևանքները, իսկ քաղաքապետարանը վստահեցնում է՝ խնդիրը լուծելու ճանապարհը բանակցություններն ու պայմանագրերի վերանայումն է։
Թեմա
Civilnet










