Հայտնաբերվել է որոնվող Այշատ Բայմուրադովայի մարմինը

Հայտնաբերվել է հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Թեմա
Civilnet










