Կենտրոնական բանկի անունից ֆիշինգային նամակներ են ուղարկում

Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
Կառույցից տեղեկացնում են, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
ԿԲ-ն հորդորում է՝
• չբացել կցված ֆայլերը
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
• անմիջապես ջնջել նման նամակները:
«Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- հայտնում են ԿԲ-ից։
Թեմա
Civilnet










