Գլխավոր Լրահոս

44-օրյա պատերազմի զեկույցը շատ մեծ քաղաքական նշանակություն ունի․ Քոչարյան

44-օրյա պատերազմի զեկույցը շատ մեծ քաղաքական նշանակություն ունի․ Քոչարյան

44-օրյա պատերազմի զեկույցը շատ մեծ քաղաքական նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Զեկույցում կան կտորներ, որոնք հնարավոր է բաց տեքստով ներկայացնել հանրությանը»,- ասել է Քոչարյանը։ 

Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ, եթե զեկույցը գոյություն ունի, ապա նրա հաջորդ կանգառը պետք է լինի լիագումար նիստը։

«Փաստերի վրա հիմնված յուրաքանչյուր զեկույց չի կարող իր ճանապարհը չհարթի»,- ասել է Քոչարյանը։

Նա չի ընդունում, որ զեկույցը ժամկետանց է։ Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամկետների խնդրի պատճառով այն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ զեկույցը չի կարող ժամկետների խախտմամբ լինել, երբ նպատակը հենց զեկույց ունենալն է։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ»։44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 215 էջանոց զեկույցը, որը հիմնված է տասնյակ հազարավոր փաստաթղթերի, տեսաձայնային նյութերի վրա, պարունակում է տեղեկություններ «դավաճանների, մեղավորների» մասին, և դրա քննարկումը պետք է լինի փակ՝ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգում շահարկումներից խուսափելու նպատակով, սակայն պարտադիր կերպով՝ լիագումար նիստի շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում