Գլխավոր Լրահոս

Հունվարի 1-ից ժամկետային զինծառայությունը կկրճատվի

Հունվարի 1-ից ժամկետային զինծառայությունը կկրճատվի

Հունվարի 1-ից Հայաստանում ժամկետային զինծառայությունը կկրճատվի, երկու տարվա փոխարեն կլինի մեկ ու կես տարի։ Այս մասին սոցիալական իր էջերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026-ի հունվարի մեկից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայություն երկու տարվա փոխարեն կլինի մեկ ու կես տարի»,- ասել է վարչապետը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի սկզբին հանրային քննարկման էր ներկայացրել զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը։ Նշվում է, որ նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026-ի ծրագրից, որով նախատեսվում էր կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու հաշվին։

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր են իրականացվել, օրինակ ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական և ատեստավորման համակարգերը, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում ծառայության խրախուսումը։

ՊՆ-ն պնդում է, որ այս բարեփոխումների դրական արդյունքները թույլ են տալիս անցում կատարել 18-ամսյա ծառայության։ Հիմնավորում են նաև, որ օրենքի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերի նվազում է կանխատեսվում, որը զգալի կդառնա 2028-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում