Դրական արձագանք կա․ Պապոյանը՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ-ում գտնվելու ժամկետների մասին

Հայաստանի Կառավարությունն առաջարկով պաշտոնապես դիմել է ՌԴ Կառավարությանը, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար ՌԴ-ում գտնվելու 90 օրվա ժամկետը փոխարինվի 180 օրով՝ մեկ տարվա ընթացքում։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ նախնական դրական արձագանք կա։
«ՌԴ մեր գործընկերները կիսում են մեր մտահոգությունները և իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է օրենսդրական նախաձեռնություն, որն այդ խնդրի լուծմանն է ուղղված»,- ասաց նախարարը։
Դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության դիմաց։ Նախօրեին էլ նրանք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը ճանապարհը՝ դեպի Բագրատաշենի անցակետ։
Ռուսաստանի օրենսդրական նոր փոփոխություններով ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախորդ տարվա 180 օրվա փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել է՝ համաձայն այս փոփոխության, ինչը վերաբերվում է նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին։
Թեմա
Civilnet










