Գլխավոր Լրահոս

Բաքվից ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան

Բաքվից ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան

Հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվում է հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։ Այս մասին հայտնում են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։

Radar24-ի չվերթների պատմության մեջ արձանագրվել է, որ ադրբեջանցի փորձագետները Բաքվից Երևան են եկել ուղիղ չվերթով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում