Գլխավոր Լրահոս

Վրաստանը չի հրավիրվել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Վրաստանը չի հրավիրվել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Յուսեֆ Բարդուկա

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Վրաստանը չի հրավիրվել Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ նախարարական հանդիպմանը՝ հավելելով, որ ԵՄ-ն կարող է կասեցնել առանց վիզայի մուտքի հնարավորությունը Վրաստանի «որոշ խմբերի» համար։

Կալլասն այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարարների և ԵՄ ապագա անդամների միջև հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Երբ նրան հարցրել են Վրաստանի չմասնակցելու մասին և ԵՄ-ի հնարավոր միջոցների վերաբերյալ՝ ընդդեմ «Վրացական երազանքի», ներառյալ պատժամիջոցները և վիզաների կասեցումը, Կալլասը պատասխանել է․ «Մենք մի քանի միջոցառումներ ենք առաջարկել տարբեր պատժամիջոցային ռեժիմների ներքո»։

Կալասը նշել է, որ հանդիպմանը մասնակցած նախարարները «շատ հստակ արտահայտվել են Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որը շարունակում է վատթարանալ»։ 

«Եվրոպացի դեսպանների դեմ անձնական հարձակումները անընդունելի են և տեղ չունեն դիվանագիտության մեջ»,- ասել է նա՝ անդրադառնալով «Վրացական երազանքի» գլխավորած կառավարության կողմից ԵՄ պաշտոնյաների և դիվանագետների, մասնավորապես՝ Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի վրա պարբերաբար հարձակումներին։

«Հանձնաժողովը վիզաների կասեցման մեխանիզմի վերաբերյալ իր զեկույցը կներկայացնի տարեվերջին։ Նոյեմբերին վիզաների մասին նոր կանոնակարգի ուժի մեջ մտնելը մեզ հնարավորություն կտա չեղարկել առանց վիզայի մուտքի ռեժիմը որոշ խմբերի համար: Մինչ այժմ մենք չենք կարողացել դրանք ընդունել, քանի որ ոչ բոլոր անդամ պետություններն են աջակցել»,- հավելել է Կալլասը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում