Գլխավոր Լրահոս

Բանակը կրճատելու մասին խոսելն անհեթեթ է․ Պապիկյան

Բանակը կրճատելու մասին խոսելն անհեթեթ է․ Պապիկյան

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ժամկետային զինծառայությունը կրճատելու պարտավորությունը ստանձնել են կառավարության ծրագրով՝ պայմանագրայինների հաշվին։

Նա նշեց, որ սա երկարաժամկետ պլանավորման արդյունք է, որը կախված էր այս տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողների թվաքանակն ավելացնելու հնարավորությունից։ Պապիկյանը հիշեցրեց, որ շուրջ երկուսուկես տարի առաջ Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով ժամկետային զինծառայողները կարող են վեց ամիս ծառայելուց հետո պայմանագիր կնքել։

«Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվն արդեն հասնում է մի քանի հազարի։ Այսինքն՝ խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,- ասաց նախարարը։

Նա նաև վստահեցրեց, որ ժամկետային զինծառայության կրճատման հետևանքով բանակը խնդիր չի ունենա։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր 2026 թվականի ամառային զորակոչից սկսած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից դարձնել 18 ամիս։

Նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից։ Որպես հիմնավորում նշվում էր, որ պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր են արվել, ինչպիսիք են «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական և ատեստավորման համակարգերը։

Օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը փոխել։ Ժամկետային զինվորական ծառայության 1 տարի 6 ամիս ժամկետը կսահմանվի ոչ թե 2026-ի ամառային, այլ ձմեռային զորակոչի ժամանակ՝ 2026-ի հունվարի 1-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում