Գլխավոր Լրահոս

Փոխվարչապետը ԵՏՀ նիստում քննարկել է վարորդների խնդիրը

Փոխվարչապետը ԵՏՀ նիստում քննարկել է վարորդների խնդիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

Ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։

Նշվել է, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։

Դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք հոոկտեմբերի 21-ին փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

Ռուսաստանի օրենսդրական նոր փոփոխություններով ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք 180 օրվա փոխարեն օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում կարող են գտնվել գումարային 90 օր: Սա վերաբերվում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։
 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում