Գլխավոր Լրահոս

2026-ից բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճար են ստանալու․ վարչապետ

2026-ից բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճար են ստանալու․ վարչապետ

2026-ին ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ․ բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու։ Այս մասին 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի խոսքով՝ թոշակառուների անկանխիկ ծախսերի հետվերադարձի համակարգը զարգանալու է և 2026-ին հասնելու է 20 տոկոսի ներկայիս 12 տոկոսի փոխարեն։

2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն էր տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել էր 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում