Գլխավոր Լրահոս

Երևանում 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս է ոչնչացվել․ ՍԱՏՄ

Երևանում 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս է ոչնչացվել․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) մայրաքաղաքի վաճառակետերում իրականացրած ստուգումների արդյունքում առգրավել և ոչնչացրել է գրեթե 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, հայտնում է գերատեսչությունը։

Ըստ հաղորդագրության, ՍԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում։ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հետևել է Երևանի Խորենացի փողոցում (ԳՈՒՄ-ի շուկա) և մայրաքաղաքի այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին։

Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հավաստող 5-րդ ձևի փաստաթղթի առկայությունը, պահման ու վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները և ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։

Տիգրան Պետրոսյանը տնտեսավարողների հետ զրույցում ընդգծել է, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու և զիջումներ չեն լինելու։ Նա նշել է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։

Առգրավված մսի ոչնչացման գործընթացն իրականացվել է տեսուչների հսկողությամբ։ Տեսչական մարմինը հայտնել է, որ շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ապահովելու համար իրավական պահանջի կատարումը և պաշտպանելու սպառողի առողջությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում