Գլխավոր Լրահոս

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը «բավականին արագ» է տեղի ունենում․ նախարար

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը «բավականին արագ» է տեղի ունենում․ նախարար

Եվրոպական Միության հետ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը «բավականին արագ» է տեղի ունենում, ավելի արագ՝ քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։ Նա հույս է հայտնել, որ «շատ մոտ ապագայում» կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո պետք է կատարել աշխատանքները՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար։

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ նոր գործընկերության օրակարգին, որը քննարկվում է շուրջ մեկ տարի։ Նրա խոսքով, նախորդ օրակարգը «ինչ-որ առումով կարելի է համարել, որ սպառել է իրեն»։

«Բանակցությունները կարող եմ ասել ավելի քան 99%-ով ավարտված են, եթե չասենք՝ ավարտված, և առաջիկայում նախատեսվում է այս փաստաթղթի ստորագրումը», - ասել է Միրզոյանը։ 

Բացի այս, Միրզոյանը հիշատակել է ամիսներ առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը՝ «Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին»։

«Սա էլ մի շատ վառ օրինակ է, նախանշում է մի ուղղություն, մի ոլորտ, որը երևի թե տարիներ շարունակ մենք կամ չէինք պատկերացրել, կամ նաև մեր ԵՄ գործընկերները չէին պատկերացրել մեր մասնակցությունը», - ասել է նա։

ԱԳ նախարարը նշել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, որը տեղի է ունեցել «էլի վերջերս»։ Նա սա կարևորել է «Հայաստանի Հանրապետության դիմակայության ամրապնդման տեսանկյունից», որը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքները և ապատեղեկատվության դեմ պայքարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում