Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսը նորաօծ քահանաներին պատգամել է չվհատվել փորձությունների առջև

Կաթողիկոսը նորաօծ քահանաներին պատգամել է չվհատվել փորձությունների առջև

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոկտեմբերի 27-ին ընդունել է քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին: Այս մասին հայտնում եմ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Կաթողիկոսն անդրադարձել է քահանայական կոչմանը և հոգևոր սպասավորության կարևորությանը՝ արձանագրելով, որ մեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին և Եկեղեցուն։

Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդ եկեղեցականներին իրենց ծառայության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, մշտապես ունկնդիր հավատավոր հոտի կարիքներին։

Կաթողիկոսը պատգամել է կյանքի փորձությունների ու դժվարությունների առջև չվհատվել, դրանք հաղթահարել հավատով ու հույսով՝ իրենց նկարագրով ու պահվածքով բարի օրինակ լինելով իրենց համայնքների համար։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում