Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը Երևանում չի մասնակցի «Եվրանեսթ»-ին․ պատճառն անցկացման վայրը չէ

Ադրբեջանը Երևանում չի մասնակցի «Եվրանեսթ»-ին․ պատճառն անցկացման վայրը չէ

Ադրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը կանցկացվի հոկտեմբերի 28-30-ը Երևանում։ Պատճառը Եվրոպական խորհրդարանի հայտարարություններն են, որոնք, ըստ Բաքվի, հակասում են երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին ընդգծել է, որ Բաքվի որոշումը կապ չունի այն հանգամանքի հետ, որ նիստը կայանալու է Երևանում։

Միրկիշիլին ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Եվրոպական խորհրդարանի հայտարարությունները, որոնք չեն նպաստում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին և աջակցում են այն ուժերին, որոնք շահագրգռված են թշնամության շարունակման մեջ»։

Նրա խոսքով՝ հատկապես անընդունելի է եղել Եվրախորհրդարանի «ոչ կառուցողական հայտարարությունը»՝ արված Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաղաղ հանդիպումից» հետո այս տարվա օգոստոսին, երբ կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիր։

Վրաստանը ևս հրաժարվել է մասնակցել նիստին։ Վրացական կողմը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների՝ Վրաստանի նկատմամբ թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք մասնակցում են «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներին, հակասում են այն գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնց վրա պետք է հիմնված լինի այս հարթակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում