Ծափաթաղում որոնում են անհետացած երեքամյա երեխային

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում հոկտեմբերի 27-ին ժամը 16-ի սահմաններում անհետացել է երեքամյա Տիգրան Օվանեսովը։ Երեկվանից գյուղի ամբողջ տարածքով ընթանում է երեխայի որոնման աշխատանքները։ Երեխան դեռ չի հայտնաբերվել։
Գյուղից մինչև Սևանա լճի ափը 1 կմ է։ Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի տարածքում, լճի ափին ու հարակից անտառներում։ Աշխատանքներին ներգրավվել են տասնյակ ոստիկաններ, փրկարարներ, գյուղի բնակիչներ։ Կիրառվում են անօդաչու թռչող նկարահանող սարքեր։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն Արմենպրեսին տեղեկացրել է, որ երեխան դրսում խաղալիս է եղել իր 5 տարեկան եղբոր հետ ու անհետացել է առայժմ անհասկանալի պայմաններում։ Նա Ծափաթաղի բնակիչներ Արմեն Օվանեսովի և Փառանձեմ Վաթյանի ընտանիքի հինգերորդ երեխան է, նրանց տանը հինգ անչափահաս երեխա կա։
Թեմա
Civilnet










