Գլխավոր Լրահոս

Եվրահանձնաժողովը 5 մլն եվրո կտրամադրի Հայաստանի միջուկային անվտանգության ամրապնդմանը

Եվրահանձնաժողովը 5 մլն եվրո կտրամադրի Հայաստանի միջուկային անվտանգության ամրապնդմանը

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 5 մլն եվրո կհատկացնի՝ երկրում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանն աջակցելու համար։ Այդ նպատակով հոկտեմբերի 30-ին կառավարությունը հաստատեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը։

Ըստ նախագծի՝ գումարը նախատեսվում է ուղղել երկու հիմնական խնդրի լուծմանը։ Առաջինը Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացումն է։ Աջակցություն կտրամադրվի ՀԱԷԿ-ի սթրես-թեստի արդյունքում մշակված ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների համար։ Հիմնավորման համաձայն՝ սար արվում է «հաշվի առնելով Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո քաղած դասերը (ներառյալ՝ վթարների դեպքում ջրածնի առաջացմամբ կապված վտանգները)»։

Երկրորդ ուղղությունը միջուկային ոլորտը կարգավորող մարմիններին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին և «Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին» աջակցելն է։

Նշվում է, որ այս կառույցների կարողությունների բարձրացումը հնարավորություն կտա դիտարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված «Անվտանգության պարբերական հաշվետվությունը», գնահատել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունը գործող նորմերին, ինչպես նաև գնահատել անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում