Հայաստանի և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» միջև փոըմբռնման հուշագրի է ստորագրվել

Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին հոկտեմբերի 29-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն լրագրության զարգացումը:
Civilnet










